ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Մասիսը հայի տեսողության մասնիկն է

Մասիսը հայի տեսողության մասնիկն է
18.09.2025 | 19:30

Դե, գիտե՞ք ի՜նչ...

Մասիսն իշխում ա մեր հորիզոնի վրա, անընդհատ մեր աչքի առաջ ա, ի՜նչ կապ ունի, թե սահմանի որ կողմում ա։ Դա բիբլիակսն սար ա, որն ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար խորհրդանշում ա մարդկության վերածնունդը, ու զարմանալի կլիներ, եթե քրիստոնյա ազգն ամառ-ձմեռ իր աչքի առաջ վեր խոյացող սուրբ սարը չընտրեր որպես իր պետության խորհրդանշան։ Ցանկացած քրիստոնյա պետություն դա կաներ։ Հայը ծնվում ա՝ Մասիսն արդեն իր ցանցաթաղանթի վրա պատկերված՝ դա նրա տեսողության մասնիկն ա։

Չգիտեմ՝ ճի՞շտ ա Գրոմիկոյի պատասխանը թուրքերին կիսալուսնի մասին, թե՞ հորինած ա, բայց իսկապես, հենց էդ իրավիճակն ա։ Չէ՞ որ մուսուլմանական պետություններն էլ երկնքում՝ իրանց աչքի առաջ սահող կիսալուսինն են օգտագործում որպես իրանց պետության խորհրդանշան։ Կարող ա՞ նկրտումներ ունեն բոլորին պատկանող լուսնի կամ թեկուզ դրա կեսի նկատմամբ։

Ստեղ են ասել՝ ա՛ռռը հա՛...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ